HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորվեգիայի հայերը զորակցություն են հայտնում Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստներին

Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված հարգելի ակտիվիստներ, հարգելի երևանցիներ,

Սույն նամակով Նորվեգիայի հայերս զորակցություն ենք հայտնում ձեր բնապահպանական նախաձեռնությանը:

Մենք խորապես մտահոգված ենք Մաշտոցի այգու և Թեղուտի անտառների շուրջ ծավալվող խնդրով, և մշտապես հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք միանում ենք ձեր պահանջին՝ դադարեցնելու այգու շինարարությունը, ապամոնտաժելու կրպակները և տարածքը հանձնելու իրական տերերին՝ Երևանի բնակիչներին:

Անընդունելի և անօրինական ենք համարում այն, որ հանրային տարածքն օգտագործվում է ի նպաստ մասնավոր շահի (նույնիսկ եթե այն ժամանակավոր է), այլ ոչ թե ի նպաստ հանրային շահի: Խնդիրը հատկապես մտահոգիչ է, երբ ներկայումս Երևանում, և ընդհամրապես Հայաստանում, կանաչ տարածքներն ավելի ու ավելի վտանգված են դառնում: Մենք քաջատեղյակ ենք այգու շինարարության շուրջ ծավալվող օրինախախտումներին, և դատապարտում ենք ոստիկանության ոչ իրավապաշտ գործողությունները: Միևնույն ժամանակ, շինարարությունը դադարեցնելու և կրպակները հեռացնելու ձեր պահանջները համարում ենք օրինական:

Մենք նաև խորապես գնահատում ենք այն մարդկանց, հատկապես երիտասարդների, քաղաքացիական ակտիվությունը, ովքեր ներգրավված են այգու նախաձեռնության մեջ, արտահայտում են իրենց կարծիքը, և ձգտում են կերտել ավելի լավ, կանաչ և օրինական երկիր: Երկիր, որի քաղաքացիները նախընտրում են ձմռան ցուրտ գիշերներն անցկացնել բացօթյա այգում, քան թե մնալ անտարբեր և անմասն՝ իրենց փակ բնակարաններում:

Մենք համարում ենք  որ այս իրադարձությունները հանրային շահը պաշտպանելու և անարդարության մասին բարձրաձայնելու նախադեպ և լավ օրինակ կարող են դառնալ: Անկասկած, Մաշտոցի այգու օրինակը կարող է քաջալերել բոլորին՝ բարձրացնելու քաղքացիական կարծիքը և հանրային մաս լինելու զգացողությունը, ինչն այնքան պակասում է ներկայումս:

Մենք նաև դիմում ենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և սփյուռքի համայնքներին՝ հետամուտ լինելու այս խնդրին և արտահայտելու իրենց աջակցությունը ակտիվիստներին: Դուք մեծապես ներգրավված եք Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում, և, հետևաբար, չեք կարող անմասն մնալ նման դեպքերում: Դուք պետք է հետևեք թե ինչպիսի արդյունքներ է ունենում Ձեր համագործակցությունը Հայաստանի տարբեր կառույցների հետ:

Ուրախությամբ տեղեկացանք որ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի ծառերի ծրագիր կազմակերպությանն է տրամադրել 1.2 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ դումարը մասամբ պետք է օգտագործվի Հայաստանի հյուսիսում անտառների վերականգնան համար, մինչդեռ, հենց նույն հյուսիսում արդեն գոյություն ունեցող Թեղուտի հսկա անտառները ոչնչացվում են հանքարդյունաբերության համար, արդյունաբերություն, որից օգուտ կքաղեն միայն քչերը, բայց որը կվնասի մեծամասնությանը:

Հուսով ենք որ պատասխանատու մարմինները ճիշտ որոշում կկայացնեն խնդրի վերաբերյալ, և դուք, սիրելի բնապահպաններ, շուտով կնշեք ձեր ձայնի վաստակած հաղթանակը:

Հարգանքով,

Erik Grigoryan Aas
Liana Gyulzadyan Svendsen Oslo
Mariam Matevosyan Finnsnes
Irena Grigoryan Stavanger
Gaizag Demirdjian Oslo
Susan Chaparian Tunge Randaberg
Narene Gregorian Vegaarshei
Anna Hovhannisyan Sandnes
Davit Asilbekyan Dale I Sunnfjord
Emma Khachatryan Oslo
Lusine Harutyunyan Oslo
Monika Gyulzadyan Aas
Haykanush Olsen Oslo
Satik Mkrtchian Sandnes
Hasmik Tahmasian Slependen
Hamlet Tashchyan Oslo
Diana Avagyan Oslo
Lilit Mkrtchyan Asker

Մեկնաբանություններ (1)

vahe kivork ohanyan
parev tsez - yes anoones vahe kivork ohanian e - yes adamnapooj em esdegh em yegel aysinkn pakhesdagan em hantsnevel osloyoom 15 or araj yev hima elverum kaghakits mod 35 kilometer transit kampoom em kednevoom. ooremen yes germanagan vizayov yegatdz em tra hamar gerevi dublini orenkov indz hed ge ghergen tebi germanya . noren al jem kider inj bidi ella yes masnaked ortodont em isk akhpares petrokemik injeneer . isk goozeyi yete hay aghjik me aysdegh oozenar hedes amoosnanar yes sirov goozeyi hede endanik gazmel yete herakhosi tiv me oonik indz ooghargenk khosenk yete bedk e hantibenk- tsezme shnorhagal em

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter