
Կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին տեղեկացնում է Արցածի Պաշտպանության նախարարությունը։
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:
Մարտակարգերը բարելավելու նպատակով ըստ Արցախի ՊՆ հաղորդագրության, հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:
«ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ արխիվից
Մեկնաբանել