
Իրանի ԱԳՆ խոսնակ. «Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում»
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «PKK-ի, Փեժակի ահաբեկիչներ», ինչպես նաև Սիրիայից վահաբի ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»,- Խաթիբզադեի խոսքերը «Խաբար օնլայն» պարբերականին հղումով փոխանցում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել