Բախվել են մեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտի 21-ին' ժամը 13.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում (նախկին «Երիտասարդական պալատի» մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը' պարամեդիկներով:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մազդա 3» մակնիշի 16 ԼՍ 606 պ/հ և «Անի» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի Լ 1874 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների ժամանումը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել պատահարի հետևանքով տուժածներ' 1977 թ. ծնված Մարիցա Թոմբակչյանը, 1981 թ. ծնված Սյուզաննա Աղինյանը, 1987 թ. ծնված Գեղամ Գրիգորյանը և 1975 թ. ծնված Վարդան Հարությունյանը:
Ըստ բժիշկների' Մ. Թոմբակչյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը՝ բավարար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել