Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 1-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 15:00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
- Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի:
- Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել