
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հ/ը օպերատոր Արամ Գրիգորյանը
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Արմենիա» հ/ը «Ժամը» լրատվականի ֆեյսբուքյան էջն էլ հայտնում է, որ Արամ Գրիգորյանի վնասվածքը թեթև է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարտունիում հակառակորդի հրետակոծությունից վիրավորվել են ֆրանսիական Le Monde թերթի երկու լրագրողներ:
Լուսանկարը՝ սեպտեմբերի 29-ին, Մարտակերտում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել