HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական զինված ուժերը հակառակորդի զինուժի երեք ինքնաթիռ և երկու ուղղաթիռ են խոցել

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ատեփանյանը հաղորդում է, որ հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ:

Խոցված ուղղաթիռն ընկել է Պաշտպանության բանակի վերահսկողության տիրույթում:

Թարմացում, 14:50. պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ կեսօրում հայկական զինված ուժերը խոցել են ընդհանուր 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 անօդաչու թռչող սարք:

Թարմացում, 15:05. Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ խոցվել է հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ՝ ընդհանուր դառնալով՝ 3 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ:

Լուսանկարը՝ արխիվային / mil.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter