
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ամենավճռական ձևով դատապարտում են բռնության սրումը, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում։
«Մենք սգում ենք զոհվածների համար և ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակից կողմերի զինված ուժերի միջև մարտական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորմանն ուղղված առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայք էջի
Մեկնաբանել