HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի դահլիճում բավարար պատգամավորներ չկային. նիստը հետաձգվեց

Այսօր Ազգային ժողովի աշխատանքային նիստը տապալվեց, քանի որ քվորում չկա: 131 պատգամավորից գրանցվել է ընդամենը 39 պատգամավոր: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, նշեց, որ ԱԺ-ն աշխատանքները կշարունակի, երբ քվորում լինի, սակայն գրանցման գործընթացը չի կարող 3 ժամից ավելի լինել:

Նշենք, որ ԱԺ նախագահն ամենեւին էլ մտահոգված չէր, որ իր ղեկավարած խորհրդարանում պատգամավորներն իրենց «տնավարի» են պահում՝ երբ ցանկանում են' գալիս են աշխատանքի, երբ տրամադրություն չեն ունենում' մոռանում են, որ պատգամավոր են ընտրվել:

Այս պահին խորհրդարանում ընդմիջում է հայտարարվել: Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի խմբակցությունից հիմա զանգերով փորձում են «բերման» ենթարկել պատգամավորներին, որպեսզի կարողանան քննարկել օրենքի նախագծերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter