Մարտունիում ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրող Ալան Կավալի կյանքը փրկվել է
Հայ բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրող Ալան Կավալի կյանքը։
Հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Մհեր Մուսայելյանը «Հետքի» թղթակցին հայտնել է, որ Ալան Կավալի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: «Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, հուսանք շուտով կապաքինվի»,- ասել է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել