HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ն ստացել է Երևանի՝ Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ դիմումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը ստացել է Հայաստանի Ազգային ժողովի դիմումը՝ Աֆղանստանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ։ Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունից։

Ավելի վաղ տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ի պատասխան Աֆղանստանի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցելու հայտարարությունների, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն՝ առաջարկելով սկսել գործընթաց այդ երկրին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ։

«Հաստատում ենք, որ էլեկտրոնային փոստով ստացել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակը, որտեղ նա խնդրում է սկսել Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդի կարգավիճակից զրկելու հարցը։ Վերջինիս կարելի է ծանոթանալ նաև պաշտոնական կայքում»,- գործակալությանը հայտնել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունից։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Ничукин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter