«Արցախի հերոս»-ի կոչում՝ «անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ» գրավելու համար
«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
««Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,-ասել է Ա. Հարությունյանը։
գլխավոր լուսանկարը՝ Գերման Ավագյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել