
Ֆրանսիացի լրագրողները տեղափոխվում են «Էրեբունի ԲԿ»
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետքին» հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողներին առավոտյան 8.00-ին ուղղաթիռով Ստեփանակերտից տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել էին ֆրանսիական «Լը Մոնդ» թերթի լրագրողն ու ֆոտոլրագրողը։ Նրանցից Ալան Կավալի վիճակը բժիշկները գնահատում էին ծանր։ Երկուսին էլ վիրահատվել էին Արցախում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ինքնաթիռը պատրաստ է՝ ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու Ֆրանսիա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել