
Զոհվել է 54 զինծառայող
Երեկվա մարտերում զոհվել է 54 հայ զինծառայող։ Վիրավորների քանակն այս պահին ճշտվում է։ «Ունենք վիրավորներ բավականին շատ»,- այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Ադրբեջանական կողմը կորցրել է 830 հոգի, 39 զրահատեխնիկա, 4 «Սու 25» ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։
Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործել է նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
«Մարտական գորոծղությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակը աննախադեպ էր»,- նշեց Արթուր Սարգսյանը։
Գիշերվա ընթացքում լարվածությունը փորք-ինչ մեղմացել է, սակայն հրետակոծությունը շարունակվել է անընդմեջ։
Երեկ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում, պարզվել է՝ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։
Մեկնաբանել