
Նարեկ Հարթունյանի գործով դատավորը բարեկամական և ընկերական հարաբերություններ ունի մեղադրողի հետ
Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նարեգ Հարթունյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քանի որ վերջինիս անաչառությունը կասկածի տակ է. նա բարեկամական եւ ընկերական հարաբերությունների մեջ է մեղադրական կողմի հետ:
Դատավորը նիստը ընդհատեց եւ հեռացավ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 15.00-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Եթե դատավորն ինքնաբացարկ հայտնի, ապա գործը կփոխանցվի մեկ այլ դատավորի, իսկ եթե մերժի, նիստը կշարունակվի:
Հարթունյան ընտանիքի մամուլի խոսնակ Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել