Արսեն Ավակով. «Ուկրաինան Լեռնային Ղարաբաղում կողմերից ոչ մեկին աջակցություն չի ցուցաբերի»
Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին սրված հակամարտության ընթացքում Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի կողմերից և ոչ մեկին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
«Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի հայ-ադրբեջանական հակամարտության և ոչ մի կողմին։ Իսկ ահա բժշկական օգնություն՝ չափից վառ երևակայություն ունեցող պատգամավորների համար, կարելի է փնտրել ամբողջ երկրով»,- գրել է Ավակովը։
Ավելի վաղ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ, Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։
«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Խոսքը և՛ ռազմական աջակցության, և՛ հումանիտար օգնություն մասին է բոլոր նրանց համար, որոնք ապագայում դրա կարիքը կունենան։ Սա պատերազմական իրավիճակ է»,- հայտարարել էր Մարչենկոն։
Լուսանկարը՝ Zuma / ТАСС
Մեկնաբանել