HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

4-րդ գումարման Ազգային ժողովի «վախճանը»

Ինչպես տեղեկացրել էինք, 4-րդ գումարման խորհրդարանի վերջին քառօրյայի վերջին նիստը չկայացավ: Քվորում ապահովելու համար պետք է գրանցվեր 66 պատգամավոր, սակայն առավոտյան գրանցվեց 39-ը: Եթե 3 ժամվա ընթացքում գրանցվեր առնվազն 66 պատգամավոր, խորհրդարանը կշարունակեր աշխատանքները, սակայն խորհրդարանական մեծամասնությանն այդպես էլ չհաջողվեց «բերման» ենթարկել պատգամավորներին:

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ քվորում չի ապահովվել եւ նիստը համարում է չկայացած: Ս. Բալասանյանը ժպիտը դեմքին նաեւ տեղեկացրեց, որ 4-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները:

Քանի որ այսօր «կարեւոր» քվեարկություններ չկային, պատգամավորները նիստին չէին ներկայացել: Իհարկե, առաջին դեպքը չէ, երբ դահլիճում քիչ թվով պատգամավորներ են լինում, բայց լուսատախտակին երեւում են շատ գրանցվածներ կամ քվեարկությանը մասնակցածներ: Սովորաբար նման դեպքերում օգնության են հասնում «ճարպիկ» գործընկերները՝ քվեարկելով բացակայողների փոխարեն: Այս անգամ նման բան չեղավ: Հավանաբար բացակայած պատգամավորները մոռացել էին իրենց անձնական գրանցման քարտերը տրամադրել իրենց կողքին նստող պատգամավորներին, որ իրենց փոխարեն գրանցվեին, կամ էլ վերջին նիստով փորձեցին ցույց տալ Ազգային ժողովի իրական որակը:

«Սովորական բան է, այստեղ արտառոց ոչինչ չկա, նախընտրական տրամադրություններ են: Ես առանձնապես դժգոհ չեմ այս խորհրդարանից: Ճիշտ է, քննադատությունները շատ են եղել, բայց խորհրդարանն իր դերը կատարել է»,- տապալված նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Մեկնաբանություններ (1)

Sargis
Ավարտվեց մկների ժողովի գործը, այդպես էլ ոչ մի մուկ վիզ չառավ զանգ կախելու գործը: Տեսնես գոհ են մեր երեսփոխաններն իրենց աշխատանքի որակից?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter