HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանն ունի 540 մարդկային կորուստ, 700-ից ավելի՝ վիրավոր»

Հոկտեմբերի 2-ին Արցախում մարտերը շարունակվել են, հակառակորդը հարձակողական գործողությունների փորձեր է կատարել, սակայն հայկական զինված ուժերը հետ են մղել բոլոր գրոհները` պատճառելով թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ: Այս մասին հոկտեմբերի 2-ի երեկոյան հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

21:00-ի դրությամբ Ադրբեջանն ունի 540 նոր մարդկային կորուստ, 700-ից ավելի վիրավոր, շուրջ 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, երեք ուղղաթիռի, վեց անօդաչու թռչող սարքի կորուստ (ԱԹՍ):

«Ցավոք, հակառակորդն արդեն մի քանի օր է՝ թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այն էլ` մեծ տրամաչափի զինատեսակներից: Հեռահար հրթիռային միջոցներով երկու անգամ Հադրութին, երկու անգամ Ստեփանակերտին է հարված հասցվել: Տուժել են խաղաղ բնակիչներ, ենթակառուցվածքներ են վնասվել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի` իրավիճակը շարունակում է մնալ լարված, զինված ուժերը հիմնականում պաշտպանողական մարտեր են վարում, որոշ ուղղություններով` այլ բնույթի գործողություններ են իրականացնում:

Հայ-ադրբեջանակն սահմանի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Ասուլիսին ներկա էր նաև ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը, որը խոսեց քաղպաշտպանության ազդանշանների մասին: Նրա խոսքով՝ «օդային տագնապ» ազդանշանը տրվում է չշակներով, սակայն այժմ կան հնարավորություններ բջջային օպերատորների հաղորդագրությունների տեսքով ինֆորմացիա հաղորդելու, ինչպես նաև հնարավոր է տեղեկություն փոխանցել նաև ԶԼՄ-ների միջոցով:

«Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում առաջին անհրաժեշտության իրեր վերցնել, սնունդ, ջուր, փաստաթղթեր, և առանց խուճապի ուղղորդվել մերձակա պաշտպանական կառույցներ: Եթե աշխատավայրում կամ հանրային այլ վայրերում եք, հետևե՛ք տրվող հաղորդագրություններին: Եթե գտնվում եք արդյունաբերական ձեռնարկություններում, ապա առաջնորդվեք այնտեղ սահմանված կանոնակարգերով»,- մանրամասնեց Սնգրյանը:

Մերձակա պաշտպանական կառույցներ են նկուղները, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը, ստորգետնյա կառույցները, այդ թվում` ավտոկայանատեղիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter