HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների նոր մեթոդ է առաջարկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ հաջորդաբար հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին գրում է «Reuters»-ը։ Նա առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման նոր մեթոդ։

Թե որն է այդ մեթոդի էությունը, Մակրոնը չի մանրամասնել։ Նա նշել է, որ աշխատանքները կմեկնարկեն ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար։

Մակրոնը ևս մեկ անգամ վերահաստատել է հրադադարի իր կոչը։

Լուսանկարը՝AP/REX/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter