HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է դուրս չգալ Երևանից. հայտարարություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները, իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է դուրս չգալ Երևանից։ Այդ մասին նշվում է դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին, որոնք գտնվում են ապահով վայրերում, խուսափել երկրում ոչ էական ուղևորություններից։ ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգալ։ Հաշվի առնելով անվտանգության նախկին նկատառումները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ճանապարհորդել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման։ Մի’ ճանապարհորդեք Լեռնային Ղարաբաղ»,- նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Միացյալ Նահանգների դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել տեղական նորություններին։ «ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter