Դատավորը բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը
Քիչ առաջ Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Նարեգ Հարթունյանի քրեական գործը քննող դատավոր Նելլի Բաղադասարյանը բավարարեց Ն. Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկ հայտնելու միջորդությունը, եւ ինքնաբացարկ հայտնեց:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նարեգ Հարթունյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քանի որ վերջինիս անաչառությունը կասկածի տակ էր. նա բարեկամական եւ ընկերական հարաբերությունների մեջ է մեղադրող կողմի հետ:
Դատավորը նիստը ընդհատեց եւ հեռացավ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Րոպեներ առաջ դատավորը բավարարեց միջնորդությունը:
Հարթունյան ընտանիքի մամուլի խոսնակ Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել