HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուրեն Սարումյան. «Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր չգրված և գրված օրենքները»

Ադրբեջանը շարունակում է խախտել պատերազմի բոլոր չգրված և գրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ողջ երկայնքով։ Մարտերը հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։

«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- ասաց Սուրեն Սարումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter