Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ուղիղ եթերում չլուսաբանել մարտական գործողությունները
«Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը»,- գրել է ՊՆ խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել