Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը։
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-6-ն աստիճանաբար կնվազի։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել