
ՊԲ-ն կասեցրել է լայնածավալ հարձակումը. ուղղություններից մեկով հայկական զինուժը հակահարձակման է անցել
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- նշել է ՊՆ խոսնակը։
Լուսանկարը՝ արխիվային/mil.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել