
Վահրամ Պողոսյան. «Նախագահի հետ ամեն ինչ կարգին է»
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մեկնում է առաջնագիծ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել