HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետը ուսուցիչներին կոչ է արել քվեարկել ՀՀԿ-ի օգտին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը 

Այսօր՝ 2012 թվականի մարտի 22-ին, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելել է Վանաձոր քաղաքի մի շարք միջնակարգ դպրոցներ և ընդհանուր հանդիպում ունենալով ուսուցինչների և աշխատակազմի հետ` կոչ է արել ակտիվություն ցուցաբերելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է պաշտոնատար անձի նման պահելաոճը և հիշեցնում, որ 

  1. ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն … արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն… Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետևաբար, մարզպետըիրավասուչէօգտագործելիրպաշտոնեականդիրքը` իօգուտՀՀԿքարոզչությունիրականացնելուհամար:
  2. ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն … Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը …: Հիշեցնենք, որայսօր`2012 թվականիմարտի 22-ըդեռևսթեկնածուներիառաջադրմանվերինօրնէ: Հետևաբար, նախընտրականքարոզչությունիրականացնելըդեռևսարգելվածէօրենսդրությամբ:  
  3. Արգելվում է աշխատանքային ժամանակը օգտագործել այլ նպատակների համար: 

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետին համապատասխան միջոցներ ձեռք առնել  ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի գործողություններին համապատասխան որակում տալու և հետագայում նմանատիպ իրավիճակների կանխարգելման համար:

22.03.2012 թ.

Վանաձոր 

Մեկնաբանություններ (1)

ARTUR
ES UXAKI ZARMANUM EM TE INCHU ER @NKNUM EN MARDI HETEVIC OV UXAKI UZUM E ASHXATEL u OV DA APACUCEL E ARDEN GORCOV HANGIST TOXEK NALBADIANIN NRA NMAN MARDKANC PAHANJ@ SHAT E HAIASTANUM VERJAPES LORIN TER UNECAV NORMAL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter