Արայիկ Հարությունյան. «ՊԲ-ն բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ առաջնագծում։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացնում է, որ ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:
«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…
Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել