Սպանություն Ջրաշենում
Մարտի 21-ին` ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը' պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել