
Լոս Անջելեսի հայերը CNN-ից պահանջում են լուսաբանել արցախյան պատերազմը
«Աշխարհը պիտի լսի մեր ձայնը, Սփյուռք» կոչով Լոս Անջելեսում բնակվող հայերն այսօր բողոքի ակցիա են սկսել ամերիկյան CNN հեռուստաընկերության շենքի դիմաց:
Բողոքի ակցիան սկսվել է տեղական ժամանակով 16:30-ից և շարունակվում է մինչ այժմ։
Հարյուրավոր հայեր հեռուստաընկերությունից պահանջում են լուսաբանել Արցախում ընթացող պատերազմը։
Որպես բողոքի նշան՝ հավաքվածները փակել են նաև 101-րդ մայրուղին (freeway)՝ Highland Avenue-ի հատվածից։ Մայրուղում կայանելով իրենց մեքենաները՝ հայերը պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները ու վանկարկել «Հաղթելու ենք», «Հայաստան», «Ղարաբաղը մերն է»։
Հեռուստաընկերության շենքի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է արդեն վեց ժամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել