HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվում է հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիների բուժօգնությունը

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիները: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, իսկ Առողջապահության նախարարությունը կազմակերպել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:

«Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել Առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե՛ կացության հարցերը Երևանում, թե՛ պատշաճ բժշկական օգնությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,- ասվում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter