HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անապահով ընտանիքների աջակցությունը կշարունակվի

Գործադիրի այսօրվա որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե շահութահարկի վճարումից հետո մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել 204 մլն 872 հազար 288 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։

«Այս գործառույթը, որի նպատակն է սոցիալապես խոցելի խավերին օժանդակություն ցուցաբերել պետության կողմից, որպեսզի նրանց համար ավելի էժան գնով գազ մատակարարենք, շարունակական բնույթ է կրելու։ Մինչև 300 խմ-ի համար պետությունն այդ ընտանիքներին օգնություն է ցուցաբերում, և նրանց համար գործում է 100 դրամ սակագինը, ոչ թե 132-ը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների համար։ Սա արդեն իր դրական ազդեցությունը թողել է. մեր քաղաքացիները, ովքեր համարվում են գազի սպառող, իրենց ընտանեկան բյուջեներում տնտեսում ունեն», - ասել է վարչապետը և ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել շարունակել աշխատանքը «Հայռուսգազարդ»-ի հետ, որպեսզի անապահովներն օժանդակություն ստանան նաև այս տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter