HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիների գույքային խնդիրներով կզբաղվի միջգերատեսչական աշխատանքային խումբը

ՀՀ կառավարությունը որոշել է պետական սեփականություն հանդիսացող սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է վեր հանի և գույքագրի մինչև ս.թ. մարտի 1-ը ՀՀ կառավարության աշխատակազմ կամ պետական այլ մարմիններ մուտք եղած դիմումները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները կառավարության աշխատակազմ ներկայացնի մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը։ 

«Մեր գյուղացիներն այս հարցով բազմիցս դիմել են մեզ, - ասել է վարչապետը։ - Անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ նրանց հետ այս հարցը քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ համերաշխության մթնոլորտը համայնքներում պահպանենք։ Լուծումները կարծես կան։ Մեր գյուղացիները պետք է հանգիստ լինեն, որ այն հողակտորները, որոնք նրանք տարիներ շարունակ օգտագործել են, կշարունակեն օգտագործել, և նրանց համար որևէ խոչընդոտ չի առաջանա։ Միևնույն ժամանակ մենք կկարողանանք լուծել նաև կառավարման խնդիրը ըստ այն սխեմաների, որ մեզ կառաջարկվեն։ Մի քանի մարզերում դեռևս բավական սուր է այս հարցադրումը։ Կարծում եմ՝ աշխատանքային խումբը կկարողանա այնպիսի լուծումներ առաջարկել, որ բոլոր կողմերը բավարարված լինեն»։ 

Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և հաշվի առնելով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարման գործում ծագած խնդիրները, գործադիրը դրանք Հայաստանի համայնքներ մատակարարելու վերջնաժամկետ է սահմանել ս.թ. մայիսի 1-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter