HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի կողմից Մատաղիսը գրավելու մասին տեղեկությունը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հերքում է այն տեղեկությունները, թե իբր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում ասվում է հետևյալը.

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ստորև դրված հղման վրա:

Մեկնաբանություններ (1)

Чингиз
А слабо поехать туда и сделать репортаж оттуда?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter