HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆարմատեք» ընկերությունը բանակին անվճար դեղամիջոցներ կմատակարարի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանի հետ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը:

«Անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:

Ազգային բարերար Վաչե Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար: Գործընթացն արդեն իսկ սկսված է»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter