HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ

Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են Եվրոպական խորհրդարանում՝ ցույց տալու Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։

Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարական ուղի» կուսակցությունից եվրապատգամավոր ընտրված Ստելիոս Կիմպուրոպուլոսը, Եվրոպական խորհրդարանի 24 այլ պատգամավորների հետ միասին, հանդես է եկել նախաձեռնությամբ, որը դատապարտում է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Նախաձեռնության մասնակիցներն առաջարկում են քննարկման դնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

«Ադրբեջանական ագրեսիան և Կովկասում բռնկված հակամարտությունը ցնցել են մեզ և ամոթի զգացում առաջացրել. հատկապես քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունները և Թուրքիայի սադրիչ միջամտությունը»,- ֆեյսբուք իր էջում գրել է Կիմպուրոպուլոսը։ «Հակամարտության բռնկման առաջին պահից սկսած, ես ինձ վրա պարտավորություն եմ վերցրել ցույց տալու ադրբեջանական ագրեսիան և խաղաղության վերականգնման համար ընդգծել եվրոպական միջամտության անհրաժեշտությունը»,- հավելել է նա։

Ստելիոս Կիմպուրոպուլոսի խոսքերով՝ եվրապատգամավորներն արդեն իսկ դիմել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։

Հույն պատգամավորի նախաձեռնությանը, բացի Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանականներից, միացել են նաև Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Իտալիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից և Լիտվայից ընտրված պատգամավորներ։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter