HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Առաջին բուժօգնության դասընթաց (լուսանկարներ)

Քաղաքացիական նախաձեռնությամբ «Մխիթար Հերացու» անվան բժշկական համալսարանում կազմակերպվել էր առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում բժիշկ Խաչատուր Մարգարյանը սեղմ կուրսով բացատրում էր՝ ինչպես և որ դեպքերում է հնարավոր ձեռքի տակ եղած միջոցներով արտակարգ իրավիճակներում փրկել տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիների կյանքը մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։

Դասընթացն այսօր առաջին անգամ էր կազմակերպվում. նախաձեռնության կազմակերպիչներից Հայարփի Սահակյանի խոսքով՝ մասնակիցներն ավելի շատ էին, քան ակնկալվում էր, հնարավոր է այս դասընթացը դառնա շարունակական։

Մեկնաբանություններ (3)

Սաթիկ
եթե ուսանող չեմ կարող եմ մասնակցել
Թամարա
ԵՊԲՀ կլինօրդինատր եմ ։Ինչպես՞կարող եմ մասնակցել դասընթացին ։
Կարինե
Իսկ ո՞ր կուրսի ուսանողները կարող են մասնակցել հաջորդ դասընթացին: Ես նույնպես ցանկանում եմ , առաջին կուրսի ուսանող եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter