Ինչ է արվել Հադրութում փետրվարին
ԼՂՀ վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Սոցիալական ոլորտ
Աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը տվել է.
Ծննդյան միանվագ նպաստ` 6400,0 հազար դրամ:
Ամուսնության նպաստ` 2100,0 հազար դրամ:
Դրամական օգնություն երկու զոհ ունեցող ընտանիքներին` 225,0 հազար դրամ:
Երեխաններին տրվող ամենամսյա նպաստ` 38314,2 հազար դրամ:
Գերեզմանների բարեկարգում` 2100,0 հազար դրամ:
Հաշմանդամներին տրվող միանվագ օգնություն` 455,0 հազար դրամ:
Գործազրկության նպաստ` 282 750 դրամ:
«Արցախբանկ» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղում բացվել է 5 նպատակային հաշիվ: Ստացվել է 60 սոցիալական քարտ:
Պետական շինարարություն
Ավարտվում է Հադրութ քաղաքում կառուցվող, 9 բնակարան ունեցող բնակելի շենքի և Ուխտաձորի, Քյուրաթաղի համայնքներում կառուցվող բնակելի տների ու Դրախտիկի մանկապարտեզի շենքի շինարարությունը: Բնակելի տներ են կառուցվում Վարդաշատ, Բանաձոր, Արևշատ, Խծաբերդ, Քյուրաթաղ, Տող, Մեծ թաղեր, Մարիամաձոր, Ջրակուս և Հին թաղեր համայնքներում:
Սկսվել է Ազոխի, Ուխտաձորի դպրոցների ու Տումու և Հադրութի մանկապարտեզների շենքերի շինարարությունը:
Մեծ Թաղեր, Տող և Ուխտաձոր գյուղերում կառուցվում են ներքին ջրատար ցանցեր:
Տնտեսություն
Աշխատանքներ են կատարվում գարնանացանի ուղղությամբ: 6915 հա կատարված աշնանացանի խնամքի հետ մեկտեղ պայքար է տարվում մկնանման կրծողների դեմ: Այդ նպատակով շրջանին հատկացվել է 400 կգ ցինկի ֆոսֆիդ, 400 լ ձեթ:
Կրթություն և մշակույթ
Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինները կատարել են հետևյալ աշխատանքները.
Կազմակերպվել և անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը:
Հավաքագրվել են ավարտական և պետական ավարտական ու միասնական քննությունների մասնակիցների ցուցակ հայտերն ու դիմում հայտերը:
Մեթոդական օգնություն է ցուցաբերվել Տողի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին:
«Տըրընդեզ» ազգային տոնի կազմակերպում Այգեստան համայնքում:
Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված համերգի կազմակերպում Պաշտպանության բանակի Հադրութի զորամասում:
Հասարակության հետ կապ
Հաշվետու ժամանակաշրջանում Հադրութի վարչակազմի քարտուղարություն է մուտքագրվել 27 դիմում:
Արցախի նախագահի, կառավարության աշխատակազմերից վարչակազմ է մուտքագրվել 13 որոշում, գրություն և դիմում:
Շրջանի ներսից վարչակազմ է մուտքագրվել 22 գրություն: Շրջանի վարչակազմից դուրս է եկել 57 գրություն:
Վարչակազմի ղեկավարի և աշխատակազմի ղեկավարի մոտ տարբեր հարցերով ընդունելության է եկել 38 մարդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել