Հակառակորդը մարտադաշտում թողել է սպանված գնդապետի դի
Ամփոփելով հոկտեմբերի 4-ի ռազմական գործողությունները՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ըստ Տեղեկատվական կենտրոնի, կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել:
Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել