HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆ. Ցոլակյան. «Այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն»

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցլակյանը հայտարարել է, որ այս պահին Հայաստանում չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:

Նախարարը հավաստիացրել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և զանգվածային լրատվության միջոցներով:

Չնայած այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչներին Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter