
Ադրբեջանի ագրեսիայի դեմ բողոք՝ ԱՄՆ Կոլորադո նահանգում
Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումի Խաչքարի առաջ հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի։
«Մեր հայրենիքը ներկայում ենթարկվում է արդեն մեկ շաբաթ տևողությամբ կանխամտածված ռազմական հարձակման Թուրքիայի կողմից օժանդակվող Ադրբեջանի կողմից: Մենք խաղաղ ցույց ենք անցկացնում, որպեսզի դիմագրավենք ադրբեջանական ագրեսիային»,- նշված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարները՝ Սոնա Հադեշյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել