HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Հայաստանից ադրբեջանական նշանակետերը հրթիռակոծելու լուրը ապատեղեկատվություն է»

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ։ Հայկական զինված ուժերը մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին։ Միաժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այժմ տուժածների թիվը ճշգրտվում է։

Այս մասին կայացած ասուլիսին հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, սակայն որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, իսկ վաղ առավոտյան իրավիճակը սկսել է սաստկանալ։

Հակառակորդը տեղեկատվություն էր տարածել, թե իբր Հայաստանի որոշ հատվածներից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Հովհաննիսյանը սա ապատեղեկատվություն որակեց։ Նշեց՝ այն տեսանյութը, որը տարածում է Ադրբեջանը , որևէ կերպ չի փաստում, թե որտեղից են կիրառվում տվյալ հրթիռային հարձակումները, և հարց է՝ այդ տեսանյութի կադրերը Հայաստանի՞ց են, Արցախի՞ց, թե՞ այլ պատերազմից։

«Ուշագրավ բան նկատենք, որ շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ ճանաչվում են որպես Հայաստանի մաս։ Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ստեփանակերտի հրթիռակոծումներին համարժեք պատասխան տալուն՝ Հովհաննիսյանը ընդգծեց՝ դրանք հնարավորինս լռեցվում են, սակայն հակառակորդի միջոցներն ու ուժերը մեծ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter