HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը եղել է առաջնագծի հարավային թևում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում և հրամանատարության հետ քննարկել հետագա անելիքները․

«Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա՛ռք հայոց բանակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter