HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի միջոցառումները

Այսօր Երևանում և հանրապետության մարզերում մեկնարկում են Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերը, որոնք կտևեն մինչը մարտի 28-ը:

Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված, ուկրաինական «Всесвит» ամսագրի /հրատարակվում է 1925 թ./ հոբելյանական հատուկ համարի հայաստանյան շնորհանդեսը: Ամսագիրն ամբողջությամբ նվիրված է հայ գրավոր մշակույթին, պատմական դրվագներին, հիշարժան դեպքերին ու դեմքերին: Ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված է հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին:

Հանրությանը կներկայացվի գրող, թարգմանիչ Միրոն Նեստերչուկի «Հայաստանի պոեզիա» ժողովածուն, որը հրատարակվել է 2011 թ. Ուկրաիայում հայ մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ: Անթոլոգիայում ընդգրկված են հայ գրականությունը բանահյուսությունից, ժողովրդական խաղիկներից ու տաղերից մինչև միջնադարի գոհարներ' Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Սայաթ-Նովա, մինչև վերջին հարյուրամյակի կաճառներ' Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Սիամանթո, Վարուժան, Իսահակյան, Չարենց, Սևակ… ավելի քան երեք տասնյակ հեղինակի ստեղծագործություններ ուկրաիներեն թարգմանությամբ:

Պետական պատվերով 2012 թ. հայերենով լույս է տեսել ուշագրավ մեկ այլ թարգմանական հրատարակություն' Միխայիլ Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» վիպակը, որը ներառում է նաև դրվագներ համանուն ֆիլմի նկարահանման պատմությունից, Սերգեյ Փարաջանովի «Հավերժական շարժում» էսսեն և լուսանկարներ:

Հայ-ուկրաինական գրական շավիղները կամբողջացնի Հայաստանում ուկրաինական համայնքի կողմից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվող «Դնիպրո Սլավուտիչ» /հրատարակվում է 1997 թ. 1000 օրինակով/ ամենամսյա երկլեզու թերթը, որը համակողմանիորեն անդրադառնում է համայնքի խնդիրներին, լեզվի պահպանությանը, հայ-ուկրաինական մշակութային անցուդարձին:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Киевська камерата» մենակատարների ազգային անսամբլի և Իվանո-Ֆրանկովսկի «Галицкi передзвони» երգչախմբի մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի գալա համերգը:

Մարտի 23-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 26-ին' ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա «Киевська камерата» մենակատարների ազգային անսամբլը: «Киевська камерата»-ն Ուկրաինայի ամենանշանավոր և բարձր պրոֆեսիոնալիզմով հայտնի կամերային նվագախմբերից է, որի բազմազան երգացանկն ընդգրկում է կամերային երաժշտության տարբեր ոճերի և ժանրերի ստեղծագործություններ:

Մարտի 23-ին Սպիտակի մշակույթի տանը, իսկ մարտի 26-ին' ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Իվանո-Ֆրանկովսկի «Галицкi передзвони» երգչախմբի համերգը: Կոլեկտիվի երգացանկը ներառում է ինչպես ուկրաինացի, այնպես էլ արտերկրյա դասական և ժամանակակից կոմպոզիտորների, կարպատյան տարածաշրջանի կոմպոզիտորների գործեր, հոգևոր երաժշտություն, ուկրաինական և տարբեր ազգերի ժողովրդական երգեր:

Մարտի 25-ին' ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ուկրաինայի նկարիչների ազգային միության հավաքածուի ցուցահանդեսը: Կներկայացվեն տարբեր սերունդների նկարիչներ' գեղանկարչության անվանի վարպետներ Վ. Բարինովա-Կուլեբայը, Ս. Գրիգորևը, Ա. Կաշշայը, Օ. Յաբլոնսկայան և դասական կերպարվեստի այլ ներկայացուցիչներ:

Հայաստանում անցկացվող Ուրակիայի մշակույթի օրերի առիթով Հայաստան է ժամանել երկրի պաշտոնական պատվիրակությունը' Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter