Ընտրական կրքերը շիկանում են. պատգամավորության թեկնածուն դիմել է ՄԻՊ-ին
Թիվ 19 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է մարդու իրավուքների պաշտպանին եւ գրավոր դիմում է փոխանցել, որպեսզի վերականգնվի արդարությունը եւ պատգամավորության թեկնածու չգրանցեն պատգամավոր Սեդրակ Սարոյանին՝ գեներալ Սեյրանին:
«Արդեն ստեղծվեց նախադեպ, եւ Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին, Սեդրակ Սարոյանը նույնպես այդքան բացակայություններ ունի Հայաստանի Հանրապետությունից: Նա մեկ տարուց ավելին Հայաստանում չի եղել: Ես դիմել եմ, որպեսզի համապատասխան մարմինների կողմից հարցումներ անեն եւ կեղծ ներկայացրած փաստաթղթերը չեղյալ համարեն»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել