HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին դեպի Հայաստան չվերթերի թույլտվություն է տվել

Ռուսական ավիաընկերությունները թույլտվություն են ստացել կանոնավոր չվերթեր իրականացնել աշխարհի 24 երկրներ, այդ թվում նաև Հայաստան։ Այդ մասին որոշումը հրապարակվել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) պաշտոնական կայքում։ Ռոսավիացիայի հրապարակած ցանկում կան երկրներ, որոնց հետ օդային հաղորդակցությունը Ռուսաստանը դեռ չի վերսկսվել։

Այսպես, ռուսական ավիաընկերությունները թույլտվություն են ստացել չվերթներ իրականացնել բաց երկրներ, որոնց թվում են Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալդիվները, Միացյալ Արաբական Էմիրությունները, Թուրքիան և Տանզանիան։ Սրանք այն երկրներն են, որոնց հետ Ռուսաստանն ավելի վաղ երկկողմանի բացել էր ավիահաղորդակցությունը։ Ռոսավիացիայի հրամանում թույլտվություն է տրվել թռչելու նաև Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Չինաստան, Մալթա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Թուրքմենստան, Չեխիա և Ուզբեկստան։ Վերջիններիս հետ Ռուսաստանը դեռևս չունի կանոնավոր ավիահաղորդակցություն։

Ավիափոխադրողները նաև չարթերային թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել դեպի Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Իսպանիա, Ֆրանսիա և Կուբա։

Ինչպես ընդգծել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը, այս փաստաթուղթը դեռևս չի նշանակում ավիահաղորդակցության վերականգնում։ Որոշումը կայացնում են ավիաընկերությունները։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ռոսավիացիան բանակցություններ է վարում օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների հետ՝ թռիչքների վերականգնման ուղղությամբ։ Նախարարությունը ընդգծել էր, որ թռիչքների կրճատման կամ ավիահաղորդակցության դադարեցման հարց չի քննարկվում։

Ռուսաստանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, դեռ այս տարվա մարտի վերջին փակել էր կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Ավելի ուշ, այդ սահմանափակումներն աստիճանաբար սկսել են հանվել։

Լուսանկարը՝ Андрей Гордеев / Ведомости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter