HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները՝ Ծիծեռնակաբերդում

Մարտի 22-ին Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները՝ Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոյի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում:

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, տպավորված թանգարանի շրջայցից, երկար գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում:
Ավել ուշ, զրուցելով լրագրողների հետ, նա ասաց, որ դժվար է զգացումներ արտահայտել՝ տեսնելով այդ փաստաթղթերն ու դաժան իրականությունը: Նա հորդորեց լավատես լինել, հաղթահարել բոլոր դժվարությունները և պայքարել, որպեսզի չկրկնվեն այդպիսի բարբարոսություններ մարդկության դեմ: «Հայերն ու հույները միասին շատ անգամ են հանդիպել պատմական դաժան դեպքերի, ունեցել ընդհանուր թշնամիներ, ուստի մենք ունենք նույն ճակատագիրը»,-ասաց նա:

Նրա խոսքով, երկու ազգերը պետք է սատարեն միմյանց, որպեսզի ողջ մարդկությունն ընդունի իրենց արդար պահանջը: «Խոնարհվում եմ հայ ժողովրդի ուժի, կամքի առջև,-ասաց նա,-ողջ աշխարհի հայերը միասին պայքարեցին, որ նորից Հայաստանը վերականգնվի և ապացուցի իր դերակատարումը մարդկության առաջխաղացման հարցում»:

Նշենք, որ ՀՀ հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը: Այցի նպատակը ՀՀ հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համագործակցության երկկողմանի համաձայնագրի ստորագրումն է: Այս մասին հայտնում է ՀՀ հանրային խորհուրդը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter