
Պաշտպանության մասին օրենքում առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարվեցին
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով` առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
Ըստ փոխնախարարի` նման իրավակարգավորումն առավել արդիական է ռազմական դրությանն պայմաններում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով հիմնական զեկուցողին, հետաքրքրվեց, թե արդյոք ՊՆ-ում կա թեժ գիժ, որին կարող են զինծառայողների ծնողները զանգահարել և հարցեր հղել:
Բալայանն պատասխանեց, որ թեժ գծի հեռախոսահամարը 1-82 է, սակայն խիստ ծանրաբեռնվածության պատճառով այն միշտ չէ, որ հասանելի է: Բալայանն ընդգծեց` այս օրերին հասկանալի պատճառներով թեժ գծի հեռախոսահամարը չափազանց ծանրաբեռնված է, և դա է պատճառը, որ քաղաքացիները կարող են ահազանգել այն մասին, որ չեն կարողանում կապ հաստատել պաշտպանական գերատեսչության հետ:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն` 99 ձայնով:
Մեկնաբանել