HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրվելու է 5 մլն դրամ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում հստակեցվել է` գյուղատնտեսական նշանակության մթերատու բառը փոխարինել գյուղատնտեսության ոլորտ բառերով: Սա նշանակում է, որ սահմանամերձ համայնքների բնակիչները կկարողանան փոխհատուցում ստանալ Կառավարությունից, եթե հակառակորդի գործողությունների հետևանքով առհասարակ գյուղատնտեսության ոլորտում վնասներ կրեն:

Նախագիծն ընդունվեց միաձայն` 100 կողմ ձայնով:

Հիշեցնենք, որ գործող օրենքով` սահմանապահ համայնքների բնական գազի, սպառած էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերի հիսուն տոկոսը փոխհատուցում է Կառավարությունը: Այս օրենքի գործողության ժամկետը վերջանում էր 2021 թվականին: Օրենսդիրներն առաջարկում են օրենքի գործողության ժամկետը ևս երեք տարով երկարաձգել, նաև այլ արտոնություններ ներառել` այդ թվում՝ հողի գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցում: Ինչպես նաև` ընտանիքում երկու և ավելի աշակերտ ունենալու դեպքում դպրոցական դասագրքերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում:

Մյուս փոփոխությունն այն է, որ հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների (քաղաքացիական անձինք) ընտանիքին տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` 5 միլիոն դրամ: Պետական բյուջեի միջոցների հաշվին է նաև վնասված կացարանի ծախսերն իրականացվելու:

Այս փոփոխությունների շահառու են Հայաստանի սահմանամերձ 25 համայնքների 37 բնակավայրերի բնակիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter