HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ուժեղ Արցախին՝ ջիգյարով Շիրակից»

Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում կրկին եռուզեռ է. կամավորները ստուգում, տեսակավորում, փաթեթավորում եւ վերջնական տեսքի են բերվում առաջնագիծ ուղարկվող արկղերը:

«Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», «Հայ զինվորը թագավոր է», «Քաղաք կըքելենք սիրուն տղա չկա, ու՞ր եք». այս եւ նմանատիպ ոգեւորող այլ արտահայտություններով գունավոր փոքրիկ թերթիկները սպասում են իրենց հերթին: Արցախ ուղարկվող աջակցության հավագրմամբ զբաղվող «Ես Արցախն եմ՝ Շիրակ» քաղաքացիական նախաձեռնությանը ձեւավորվել է սեպտեմբերի 28-ին: Նախաձեռնության անդամ Ղարիբ Հարությունյանի փոխանցմամբ՝ իրենք աշխատում են Շիրակի մարզպետարանի հետ փոխհամաձայնեցված, իրականացնում են այն բոլոր անհրաժեշտ իրերի հավաքագրումը, որոնց անհրաժեշտությունը կա: 

«Մենք այստեղ կենտրոնացում ենք այն ամբողջ անհրաժեշտը, որ մարդիկ բերում են: Ֆեյսբուքում ունենք էջ, որտեղ հրապարակում ենք մարզպետարանից ստացած իրերի ցանկը: Իհարկե, լինում են նաեւ անձինք, ովքեր պարզապես բերում են այն, ինչ իրենց մտքով անցել է, որ կարող է պետք գա ռազմաճակատում կռվող մեր տղաներին՝ սկսած մեկ շիշ ջրից, մինչեւ ամենամեծ աջակցություն: Օրինակ, մի քանի օր առաջ բերեցին դաշտային մի խոհանոց, որ այսօր ուղարկվելու է առաջնագիծ, դրան զուգահեռ, մեզ մոտ կա կուտակած պարկերով կարտոֆիլ, որի պահանջը չի դրվել, բանակը դրա կարիքը չունի, սակայն գյուղերից բերել են՝ մտածելով ինչ-որ կերպ օգտակար լինել, իրենց լուման ունենալ այս ամենում»,-ասում է Ղարիբ Հարությունյանը:

Նախաձեռնությունը չունի ֆինանսական հոսքեր, աշխատանքներն իրականացվում են կամավորական հիմունքներով: Օրվա ընթացքում մինչեւ 40-50 երիտասարդ՝ ուսանողներ, բարձր դասարանցիներ, հերթափոխով մասնակցում են իրականացվող աշխատանքներին: Անհատների, կազմակերպությունների տրամադրած աջակցության արկղերը մեկ անգամ էլ են վերատեսակավորվում, հեռացվում են ժամկետանց ապրանքները՝ լինի սնունդ, թե դեղորայք: Այն ինչի պահանջը չկա եւ չի տեղափոխվելու Արցախ, մնում է, որպես պահուստային եւ տրամադրվելու է Գյումրի տեղափոխված արցախցի ընտանիքներին: 

«Կարտոֆիլը նախատեսված է այդ նպատակի համար, նաեւ կան հագուստի որոշ տեսակներ, որ մեզ մոտ կա, եւ որը պետք չէ ուղարկել, դրանք ևս կտրամադրվեն այդ ընտանիքներին»,-ասում է Ղարիբ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter